Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Ռաֆահին․ նկարահանվել է այդ պահը

Julya 1 րոպե 291 դիտում

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Ռաֆահին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի դատարանի՝ հարձակումը դադարեցնելու պահանջի: Այս մասին տեղեկանում ենք BBC-ին։ 


Այսօր՝ մայիսի 25-ին Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, այդ թվում՝ Ռաֆահ քաղաքին։ Նախօրեին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Իսրայելից պահանջել էր անհապաղ դադարեցնել Ռաֆայի վրա հարձակումը։


Դեռևս որևէ նշան չկա, որ Իսրայելը մտադիր է հետևել Հաագայի դատարանի կարգադրությանը և ինչ-որ կերպ փոխել Գազայի հատվածում իր զինվորականների գործողությունների բնույթը:


Գազայում BBC-ի թղթակիցը ավելի վաղ հայտնել էր, որ Միջազգային դատարանի որոշման հրապարակումից րոպեներ անց իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Ռաֆահայում գտնվող Ալ Շաբուրի ճամբարին:


Telegram ալիքներում հրապարակվել է տեսանյութ՝ հարվածի պահից։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250