Հասարակություն
Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. եղանակը ՀՀ-ում
Mariam Z.
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօրվանից սկսած մինչև հուլիսի 20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկային ժամերին կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես հուլիսի 17–20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Mariam Z.
ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր
Mariam Z.
Հայտնի է, թե երբվանից Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Mariam Z.
ԻՐԱԶԵԿՈՒՄ. Հորդորվում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները
Mariam Z.