Հասարակություն

Ծաղիկ արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում

Marine 188 դիտում
Ծաղիկ արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում

Ծաղիկ արտահանողներն այս պահին Էջմիածնում բողոքի են իրականացնում։


Նրանք խնդիրների են բախվում դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանման հարցում։


«Այս խնդիրն ամսի 27-ից է։ Անցել է 16 օր, ոչ մի արձագանք չկա։ 24 ժամվա մեջ, եթե մեզ կոնկրետ պատասխան չտան, գնալու ենք կոնկրետ գործողությունների»,– ասել է ծաղիկների աճեցմամբ և արտահանմամբ զբաղվող Արտակ Թովմասյանը։


Ավելի ուշ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։


Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250