Պատահարներ

Երևանում բախվել են Volkswagen Tiguan-ը և Opel-ը. կա 3 վիրավոր, որոնցից մեկը մանկահասակ է. Shamshyan.com

WRed 375 դիտում
Երևանում բախվել են Volkswagen Tiguan-ը և Opel-ը. կա 3 վիրավոր, որոնցից մեկը մանկահասակ է. Shamshyan.com

Այսօր՝ 12:10-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan և Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250