Պատահարներ

Հրազդան կիրճում մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

WRed 244 դիտում
Հրազդան կիրճում մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

Նոյեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Պետրոս Չիչյովն՝ իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետի «ղամիշների» մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Գարեգին Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250