Պատահարներ

Երևանում` քաղաքացին սպառնում է նետվել բարձրահարկ շենքից. ԱԻՆ

WRed 3,658 դիտում
Երևանում` քաղաքացին սպառնում է նետվել բարձրահարկ շենքից. ԱԻՆ

Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի 5-րդ հարկից.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250