Հասարակություն

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիան Երևանին կապող ավիաընկերություն

WRed 1 րոպե 166 դիտում
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիան Երևանին կապող ավիաընկերություն

Բուլղարիայի կառավարությունը հունգարական Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիա-Երևան-Սոֆիա ավիաչվերթն իրականացնող ավիաընկերություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Բուլղարիայի կառավարությունը:   

 

Ընտրությունը կատարվել է համաձայն միջպետական համաձայնագրի, Եվրոպական միության օրենսդրության և Բուլղարիայի ազգային իրավանորմերի:

Ավիաընկերությունը շաբաթական երկուական ավիաչվերթ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մարտի վերջերից:

 

Ակնկալվում է, որ երկու երկրների միջև պարբերական չվերթերը կնպաստեն երկկողմ կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը:   

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250