Հասարակություն

Կառավարությունն արգելեց փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս

WRed 1 րոպե 133 դիտում
Կառավարությունն արգելեց փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում սահմանափակումներ մտցվեցին արտահանումների ոլորտում․ այսուհետ Հայաստանից արգելվում է արտահանել գերաններ և փայտի այլ հումք ու պատրաստի ապրանքներ։ Այս մասին հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Գրիգորյանը բացատրեց, որ խոսքը ԵԱՏՄ-ից դուրս արտահանումների մասին է, որովհետև դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը թույլատրված է լինելու։ Արգելքը դրվում է 6 ամսով, և եթե Միության անդամ երկրներն առարկություններ չունենան, ապա այդ արգելքը ավելի մեծ ժամկետով կսահմանվի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250