Հասարակություն

Արցախի սպառողական շուկայում գնաճ է արձանագրվել

WRed 204 դիտում
Արցախի սպառողական շուկայում գնաճ է արձանագրվել

Արցախի սպառողական շուկայում 2019թ. դեկտեմբերին, 2018թ. դեկտեմբերի նկատմամբ, արձանագրվել է գնաճ: Այս մասին հայտնում է artsakhpress.am-՝ վկայակոչելով  ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանին: 

Ըստ Մ.Մինասյանի՝  սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնանկման, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ: 

«2018 թվականի համեմատ, 2019 թվականին Արցախում սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.1 %, ոչ պարենային ապրանքներինը` 100.2 %, ծառայությունների սակագներինը` 98.7 %»,- ասել է Մ. Մինասյանը: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250