Հասարակություն

Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը

WRed 1 րոպե 145 դիտում
Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը

Առաջին ատյանի դատարանը քիչ առաջ մերժեց ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանի կալանավորումը գրավով փոխարինման միջնորդության վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նշենք, որ պաշտպանների միջնորդությունը քննում էր դատավոր Աննա Մաթեւոսյանը։

 

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

 

Ամրամ Մակինյանը շեշտեց, որ իր համար սպասելի էր այդպիսի որոշումը. «4 անգամ անձի անազատության հարց քննվում է մի դատարանի կողմից, մի դատավորի նախագահությամբ, երբ 4-րդ անգամ դատարանը որոշում է կայացնում, որ Կարեն Խաչատրյանը չպետք է այլեւս պահվի անազատության մեջ եւ բաց է թողում անձին, դրանից հետո երբ Վերաքննիչ դատարանը փոխում է փախանման միջոցը կալանավորմամբ, դրանից հետո միջնորդություն է ներկայացնում պաշտպանական կողմը ու «շատ անսպասելիորեն» գործը կրկին մակագրվում է այդ դատավորին, ապա պետք է առնվազն միամիտ լինել, որ չհասկանալ՝ որ որոծումը կայացվելու է ի հաճո քրեական վարույթն իրականացնող մարմնին»։

 

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

 

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250