Հասարակություն

Կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարելը վաղ է. ԱՀԿ

WRed 241 դիտում
Կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարելը վաղ է. ԱՀԿ

Նոր տեսակի կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարելը դեռ վաղ է,130 երկիր դեռ չեն հաղորդել հիվանդության ոչ մի դեպքի մասին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրիեսոսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ: 

 

«Մենք բարձր ենք գնահատում այն, որ մարդիկ այժմ քննարկում են, թե իրավիճակը համաճարա՞կ է, թե՞ ոչ: Մենք ամեն օր հետևում ենք իրավիճակին և վերլուծում ենք տվյալները: ԱՀԿ-ն չի կարողանա հայտարարել COVID-19-ի համաճարակի մասին, մինչև բոլոր ապացույցները այդ մասին չվկայեն», - ասել է Գեբրիեսոսը:  ԱՀԿ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ աշխարհում վիրուսի 89.913 դեպքից 90%-ը գրանցված է Չինաստանում, մեծամասնությունը միայն մեկ նահանգում: «Մենք գիտենք, որ մարդիկ վախենում են, բայց ավելի քան130 երկիր դեռևս չի գրանցել COVID-19-ի ոչ մի դեպք»,-ավելացրել է նա: 

 

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՀԿ-ին հայտնեցին Հուբեյ նահանգում անհայտ վիրուսի տարածման մասին: Ավելի ուշ մասնագետները պարզել են, որ այն նոր տեսակի կորոնավիրուս է: 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250