Պատահարներ
Nissan-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը, այնուհետև անցել գազատար խողովակի տակով ու հայտնվել քարերի վրա
Adrine Nidelyan
Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Երասխ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը և գազատար խողովակի տակով անցնելով՝ հայտնվել քարերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները: Դեպքի վայր է ժամանել նաև Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:
Նմանատիպ հոդվածներ
31-ամյա կինը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն
Adrine Nidelyan
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ
Adrine Nidelyan
Ադրբեջանցիները դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը. ՄԻՊ
Adrine Nidelyan
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 16-ամյա տղան իր 2 ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել
Adrine Nidelyan