Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուգանքը կվճարեք 20 տոկոսով պակաս. ՆԳՆ հայտարարությունը

Mariam Z. 1 րոպե 755 դիտում

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20 տոկոսով պակաս։


«Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:


Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 10 000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում, և տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։


Օգտվե՛ք թվային լուծումներից և վճարե՛ք 20 տոկոսով պակաս»,-ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250