Հասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը ՀՀ-ում

Mariam Z. 1 րոպե 2,711 դիտում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։


Երևան քաղաքում հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայրաքաղաքում հոկտեմբերի 29–ի ցերեկը կլինի 14–16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250