Հասարակություն

Շուտով կվերադառնան աշնանային տեղումները. եղանակը ՀՀ-ում

Mariam Z. 1 րոպե 6,743 դիտում
Շուտով կվերադառնան աշնանային տեղումները. եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի, ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։


Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։


Մայրաքաղաքում հոկտեմբերի վերջին օրվա ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250