Պատահարներ

Պայթյուն Սիրիայում. կան զոհեր և վիրավորներ

WRed 1 րոպե 157 դիտում
Պայթյուն Սիրիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի զինված ուժերի և նրանց դաշնակից համարվող «Սիրիայի ազատ բանակ»  խմբավորման վերահսկողության տակ գտնվող Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել, հայտնում է ermenihaber.am-ը։ 

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության՝ տեղի ունեցածի հետևանքով 9 մարդ է զոհվել, 30-ն էլ` վիրավորվել։ Զոհերը և վիրավորները քաղաքացիական անձինք են։

Նախկինում Թել Աբյադը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո այն անցավ թուրքերի և նրանց հարող խմբավորումների վերահսկողության ներքո:

Թուրքական լրատվամիջոցները պայթյունի կազմակերպումը վերագրում են Սիրիայի քրդական ուժերին։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250