Պատահարներ

Նոր Գեղիում հայտնաբերված դիակի գլուխը բացակայել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

WRed 1 րոպե 318 դիտում
Նոր Գեղիում հայտնաբերված դիակի գլուխը բացակայել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 15:10-ին, Կոտայքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Գեղի բնակավայրի խնձորի այգիների մոտ դի կա: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ՝ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ ավտոճանապարհից դեպի խնձորի այգիներ, դաշտամիջյան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող խողովակի միջից, հայտնաբերել անհայտ տղամարդու դիակ՝ քայքայված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ գլուխը բացակայում է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ՝ դատագենետիկական փորձաքննություն նշանակելու համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մահացած տղամարդու ինքնությունը, մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250