Պատահարներ

Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել խանութի պատին, այնուհետ հայտնվել մայթին

WRed 1 րոպե 136 դիտում
Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել խանութի պատին, այնուհետ հայտնվել մայթին

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 11:45-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծաղկի սրահի պատին, այնուհետ հայտնվել մայթին: 

 

Ըստ կայքի` վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել նախ Սպիտակի, այնուհետ Վանաձորի բժշկական կենտրոն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250