Պատահարներ

Շտապօգնության ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 3 մարդ է տուժել. քաղաքացիները հոսպիտալացվել են

WRed 1 րոպե 163 դիտում
Շտապօգնության ավտոմեքենայի շրջվելու հետևանքով 3 մարդ է տուժել. քաղաքացիները հոսպիտալացվել են

Հուլիսի 29-ին, ժամը 14։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ բախվել է երեք ավտոմեքենա․ կա երեք տուժած։ Տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250