Պատահարներ

Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. վիրավորների մեջ երեխա կա

WRed 149 դիտում
Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. վիրավորների մեջ երեխա կա

Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Արման Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 8-ամյա Էրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

ГАЗ 53-ը հաշվառված է Ակունքի համայնքապետարանի հաշվեկշռում, իսկ վթարի հետևանքով ճանապարհը որոշ ժամանակ դարձել էր անանցանելի:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250