Պատահարներ

Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին

WRed 427 դիտում
Արտառոց դեպք. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները՝ ծառայության ընթացքում նկատել են, որ գաղութի տարածքում դրոն (հեռակառավարվող թռչող սարք) է թռչում: Գաղութի աշխատակիցները՝ հետևելով դրոնի պտույտներին, նկատում են, որ թիվ 5 մասնաշենքի հսկիչ-անցագրային կետի և կաթսայատան միջնամասում հեռակառավարվող թռչող սարքից ինչ-որ իր է նետում: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղում պարզում են, որ նետված իրը պլաստմասե թափանցիկ տարա է, որի մեջ հայտնաբերվում է «Ախթամար» ծխախոտի տուփ և մեկ այլ պլաստմասե դեղին տարա, որի մեջ փաթեթավորված կպչուն ժապավենով հայտնաբերվում է «Kinder» ձվիկ: Արդեն գաղութի ներսում, բացելով ձվիկը, այնտեղ հայտնաբերում են կասկածելի թմրամիջոց: Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ով կամ ովքեր ում համար են հեռակառավարվող թռչող սարքից թմրանյութի ներնետում կատարել գաղութի տարածք:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250