Պատահարներ

Աշտարակում BMW-X5-ի վարորդը բախվել է կայանված Opel-ներին, այնուհետև վրաերթի ենթարկել 3 հետիոտնի

WRed 1 րոպե 257 դիտում
Աշտարակում  BMW-X5-ի  վարորդը  բախվել է կայանված Opel-ներին, այնուհետև վրաերթի ենթարկել 3 հետիոտնի

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 00:45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Աղասի Կ.-ն, Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցում, իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված 2 Opel-ների:

Այնուհետև վրաերթի է ենթարկել նշված ավտոմեքենաներին հարակից մայթին կանգնած, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Տիգրան Վ.-ին, 31-ամյա Գագիկ Բ.-ին և 31-ամյա Հովհաննես Բ.-ին:

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250