Պատահարներ

Մեքենան Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց և բախվել էլեկտրասյանը

WRed 1 րոպե 155 դիտում
Մեքենան Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց և  բախվել էլեկտրասյանը

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 44-ամյա Հայկ Ե.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց, բախվել բետոնե էլեկետրասյանը:Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից կոտրվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250