Պատահարներ

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. մարմնական վնասվածքներ են ստացել բաժնի պետի տեղակալներ. Shamshyan. com

Gohar Vardanyan 748 դիտում
Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. մարմնական վնասվածքներ են ստացել բաժնի պետի տեղակալներ. Shamshyan. com

Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Այդ օրը՝ ժամը 19:50–ի սահմաններում «Վանաձոր»  բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի բութ տրավմա, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումով իրենց մոտ  է տեղափոխվել մի քաղաքացի: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արամ Ա.-ն է: Պարզվել է, որ  նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձորի բանտի թիվ 32 խցի կալանավորված անձ, Վանաձորի բնակիչ, 33-ամյա Գևորգ Բ.-ն ձեռքով հարվածել է Արամ Ա.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա.-ն աշխատում է  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 

 

Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 00:30-ի սահմաններում «Վանաձոր»  շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին  և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկ, որտեղ «աջ դաստակի և նախաբազկի քերծվածք վերք» վնասվածքներով բուժօգնություն են ցուցաբերել «Վանաձոր» քրեակատարողական  հիմնարկի աշխատակից, 34-ամյա Եղիշե Ք.-ին: Արդեն ոստիկաններին վերջինս հայտնել է, որ  նշված մարմնական վնասվածքները ստացել է Վանաձորի բանտում՝ վիճաբանության ժամանակ՝ թիվ 32 խցում գտնվող կալանավոր, Վանաձորի բնակիչ, 22-ամյա Մհեր Կ.-ի կողմից: 

 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Եղիշե Ք.-ն աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական  հիմնարկում՝  որպես անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ: 

 

Մանրամասները՝ կայքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250