Պատահարներ

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել

Unknown 1 րոպե 162 դիտում
Արտակարգ դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Բեյրութի փողոցում՝ Երևանի 2800-ամյակի այգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

 

 

[1ffb9014a195f0a841aa1dbd3eb7b8df.jpg]

 

 

 

[0cdc53be4d013e346f9553e7c01630f2.jpg]

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, այգու անվտանգության աշխատակիցը մարել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը։ 

 

 

[8c6912b2380451f720f4284ec9018be2.jpg]

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ չի տուժել։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250