Պատահարներ

Արտակարգ դեպք Գյումրիում. 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Unknown 1 րոպե 323 դիտում
Արտակարգ դեպք Գյումրիում. 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30–ի սահմաններում Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել 2 քաղաքացի՝ մեկը՝ կին, մեկը՝ տղամարդ, ովքեր այնուհետև տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գյումրու բժշկական կենտրոն են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը: Ոստիկանները պարզել են, որ  նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված վիճակում՝ Ղանդիլյան 1-ին նրբանցքի 27 տանից:

Դեպքի վայրում հայտնաբերվել են հողաթափեր, արնանման հետքեր և այլ իրեր: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250