Պատահարներ

«Դալմա մոլի» մոտ մեքենաներ են բախվել, կան տուժածներ. վնասվել է նաև մեկ փրկարար

Unknown 1 րոպե 280 դիտում
«Դալմա մոլի» մոտ մեքենաներ են բախվել, կան տուժածներ. վնասվել է նաև մեկ փրկարար

Ապրիլի 29-ին, ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Հ․) և «Մերսեդես բենց 190» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես բենց 190» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Ֆորդ տրանզիտ»-ի մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Մերսեդես բենց 190» մակնիշի ավտոմեքենայի երկու արգելափակված ուղևորի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Աշխատանքների ժամանակ վնասվել է մեկ փրկարար ծառայող:

 

[509bcd41aa43fd8280c77d314adc2761.jpg]

 

[c2bb5541439344226aeb09a0781b1e42.jpg]

 

[72bbeb2c128ca0645cb56d59da9c7e63.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250