Պատահարներ

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. հոսպիտալացվել է ընտանիք, իսկավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Gohar Vardanyan 378 դիտում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. հոսպիտալացվել է ընտանիք, իսկավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս,  Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։ 

 

Ոստիկանոթյունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 3 երեխաները, ովքեր բնակվում են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։  Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով դարձի բերվեց և քարշակով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

Մանրամասները՝ կայքում:

[5cc44e681c2eb4a96818733daf79201a.jpg]

[70841a3f75d54e2d208ae9c98813ddb4.jpg]

[9d713439b8f6ef3c35d3379f44cb4629.jpg]

[ef846db431e38cf6bac266e0732225d9.jpg]

[c8d194ea0a4b6b931d6b50bfd6e6c3eb.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250