Խոշոր ավտովթար Երևանում. 38-ամյա վարորդը մեքենայով բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00–ի սահմաններում 38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ, «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ չի տուժել:
[51b1b0f2e475af8e677a793be05e84d4.jpg]
[e6530b4e56557f81652fb3b4b93cd60d.jpg]
[08c488bad93895f394a0d590c89b15eb.jpg]