Պատահարներ

Մարտունու ՇՕ մեքենան հարվածել է եղջերավոր անասունին․ բժիշկը, բուժքույրն ու վարորդը հիվանդանոցում են

Unknown 1 րոպե 495 դիտում
Մարտունու ՇՕ մեքենան հարվածել է եղջերավոր անասունին․ բժիշկը, բուժքույրն ու վարորդը հիվանդանոցում են

Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20․15-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան Սևան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 52 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, կանչով հիվանդի հասցե մեկնելիս հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրն ու վարորդը մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250