Պատահարներ

ԱՄՆ-ում վեցամյա տղան ընկել է ատրակցիոնից․ նրա վիճակը ծանր է

Julya 1 րոպե 105 դիտում
ԱՄՆ-ում վեցամյա տղան ընկել է ատրակցիոնից․ նրա վիճակը ծանր է

ԱՄՆ Ֆլորիդայում վեցամյա տղան ընկել է ատրակցիոնից, նա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

 

Վեցամյա երեխային ուղեկցորդները ռելսերի տակ գտնվող ուղու վրա են գտել: Ենթադրաբար, տղան շարժվելիս դուրս է ընկել ատրակցիոնից։

 

Նշվում է, որ տուժածը շտապ հոսպիտալացվել է։ Բժիշկները տղայի մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մինչև միջադեպի պատճառի պարզումը, ատրակցիոնը փակ է եղել այցելուների համար։

 

Այգու տնօրինությունը հավաստիացրել է, որ ատրակցիոնը գտնվում է լավ աշխատանքային վիճակում և աշխատում է անվտանգության բոլոր ընթացակարգերին համապատասխան։ Շրջանի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250