Պատահարներ

Քանի մարդ է վիրավորվել Թուրքիայում՝ սիլոսի աշտարակի պայթյունի հետևանքով

Unknown 1 րոպե 173 դիտում
Քանի մարդ է վիրավորվել Թուրքիայում՝ սիլոսի աշտարակի պայթյունի հետևանքով

Թուրքիայի արևմտյան Դերինջե առևտրային նավահանգստի մոտ հացահատիկով նավը բեռնաթափելիս սիլոսի աշտարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել։ 

Այս մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Խոջայելիի քաղաքապետ Թահիր Բյույուկակընը։ Նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը, փոխանցում է Armenpress-ը։  

Քաղաքապետի խոսքով՝ վնասվել է 13 սիլոսի և այլ տնտեսական շինություններ։ Արտակարգ իրավիճակների գոտի են ուղարկվել բժիշկների, որոնողափրկարարական և հրշեջ ծառայությունների խմբեր։ 

Միջադեպի պատճառները կհետաքննվեն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250